ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սննդի անվտանգության համար պատասխանատու են բոլորը
Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության կողմից այս տարվա ընթացքում իրականացվել է 1056 ստուգում, որից 1000-ը՝ մինչեւ ՀՀ կառավարության 2009 թ. մայիսի 29—ի «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» որոշումը, իսկ մնացածը՝ դրանից հետո։
Ստուգումների արդյունքում կիրառված տուգանքների եւ տույժերի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել շուրջ 54 մլն դրամ։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը, տեսչության հսկողության տակ է գտնվում ոչ միայն սննդամթերքը, այլեւ սննդամթերքի հետ շփվող նյութերը։ Դրանց փորձանմուշներից հաճախակի հետազոտության են ուղարկվում լաբորատորիաներ եւ նորմային չհամապատասխանելու դեպքում ոչնչացվում են։ Տեսչությունն առանձակի հսկողության է ենթարկում նաեւ հացի ամբողջ արտադրությունը եւ իրացման գործընթացը, սակայն ոլորտում թերությունները դեռ շատ են։ Կարեւորվում է հացի տեխնիկական կանոնակարգի առկայությունը, որն արդեն մշակվել եւ ներկայացվել է կառավարության հաստատմանը։ Գ. Բաղյանի համոզմամբ՝ դա շատ ավելի կհեշտացնի տեսչության աշխատանքը։ Տեսչության կողմից իրականացվող շրջայցերը եւ ստուգումները չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով։
Մարզերում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները եւս հիմնականում վերաբերում են առանց մակնշման, ժամկետանց, առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության ապրանքների առկայությանը, անբավարար տեխնիկական եւ սանիտարահիգիենիկ պայմաններին։ Մարզային շրջայցերի ընթացքում կատարված ստուգումները ցույց են տվել, որ շատ անգամ Երեւանում եւ մյուս խոշոր քաղաքներում եղած ժամկետանց եւ առանց մակնշման ապրանքների մի մասն ազատ հոսք է ունենում դեպի մարզեր։
Անդրադառնալով ընթացիկ տարում Սիսիանում, Վանաձորում, Աշտարակում արձանագրված թունավորման դեպքերին՝ Գ. Բաղյանը նշեց, որ Սիսիանում եղել է ոչ թե սննդային թունավորման, այլ՝ ինֆեկցիոն հիվանդության դեպք։
Ինֆեկցիայի տարածողը կամ մանկապարտեզի սաներն են, կամ մանկապարտեզի աշխատակիցները։ Նրանց միջոցով ինֆեկցիան անցել է սննդի մեջ եւ հանգեցրել մասսայական թունավորման։ Վանաձորում արձանագրված դեպքը եղել է սալմոնելեզային միկրոբային թունավորման հետեւանք. լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ աղցան պատրաստելու հումքը եւ միջոցները ինֆեկցիայի եւ միկրոբների տեսակետից մաքուր են եղել, սակայն սալմոնելայի որոշ քանակ հավկիթից կամ հավի մսից անցել է պատրաստված աղցանի մեջ, իսկ օգտագործված մայոնեզը նպաստավոր պայմաններ է ստեղծել այդ միկրոբների գերաճի համար։
Առողջապահության նախարարության հետ Սիսիանում եւ Վանաձորում կատարվել են աշխատանքներ, որի արդյունքում խուսափել են վտանգավոր հետեւանքներից։ Աշտարակում թունավորման դեպքը պայմանավորված է եղել խանութից գնված էկլերի մեջ ստաֆիլակոկ միկրոբի առկայությամբ։ Դրանով վարակվել է ընդամենը մեկ ընտանիք, քանի որ կարճ ժամանակամիջոցում աղբյուրը հայտնաբերվել է, եւ ձեռնարկվել են անհրաժշետ միջոցներ։
04.11.2009
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







